Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Արաքս համայնք

24.09.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ այցելել է համայնքի մի շարք բնակավայրեր՝ տեղում դիտարկելու սուբվենցիոն և պետական ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։

Այցի առաջին կանգառն Արաքս գյուղում էր, որտեղ իրականացվում են Րաֆֆու փողոցի կենտրոնական ճանապարհի՝ 478 գծամետր երկարությամբ մայթեզրերի կառուցման և տուֆ քարով սալարկման աշխատանքները։ Ծրագրի արժեքը կազմում է 25,477․0 ՀՀ դրամ, որի 75 %–ը ֆինանսավորվում է կառավարության կողմից, իսկ 25 %–ը՝ համայնքի կողմից։

Այնուհետև մարզպետը եղել է Ջրառատ գյուղում, որտեղ ընթացքի մեջ են Թ․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Ընդհանուր արժեքը կազմում է 2,526,000.0 ՀՀ դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականին։

Այցի ընթացքում դիտարկվեց Տ-3-42, /Մ-3/ Ջրարբի – Գայ – /Մ-3/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ 0+700-կմ 2+700 հատվածը, որի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։ 2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ծրագրի արժեքը կազմում է 490,420․0 ՀՀ դրամ։

Մյուս ճանապարհահատվածը Տ-3-41, /Մ-3/ (Լուսագյուղ) – Ջրառատ ավտոճանապարհի կմ 0+500-կմ 2+600 հատվածն էր։ 2․1 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ծրագրի արժեքը 357,800․0 ՀՀ դրամ է։ Շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։

Այցի հաջորդ կանգառը Խորոնք գյուղում էր, որտեղ իրականացվում են կենտրոնական ճանապարհի մայթեզրերի կառուցման և սալարկման աշխատանքներ։

Ծրագրի արժեքը 34,964․749 ՀՀ դրամ է, որի 25 %–ը ֆինանսավորվում է կառավարության կողմից, իսկ 75 %–ը ՝ համայնքի կողմից։ Նախատեսվում է իրականացնել 1182 գծամետր սալարկում՝ բետոնե սալիկներով։

Այցի վերջին կանգառն Առատաշեն գյուղում էր, որտեղ մեկնարկել են գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ 760 գծամետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման ծրագրի արժեքը 85,810․891 ՀՀ դրամ է, որի 35 %–ը ֆինանսավորվում է կառավարության կողմից, իսկ 65 %–ը՝ համայնքի կողմից։

Համայնքային այցի ընթացքում մարզպետը նաև այցելեց Արաքսի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ՝ հետևելու աշխատանքային գործընթացին։ Այնուհետև նա եղավ Արաքս և Առատաշեն բնակավայրերի դպրոցներում, որտեղ տեղում ուսումնասիրեց շենքային պայմանները, հանդիպեց ղեկավար անձնակազմի հետ և քննարկեց նրանց կողմից բարձրացված խնդիրները։ Մարզպետը վստահեցրեց, որ դրանք կդիտարկվեն և հնարավորության սահմաններում կլուծվեն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-18 16:41:54