Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացրել է քննարկում

26.09.2025

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում անցկացրել է քննարկում ՀՀ կառավարության կողմից սեպտեմբերի 11-ին հաստատված սուբվենցիոն կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ։

Քննարկմանը ներկա է եղել Արմավիրի մարզպետի տեղակալ Բարսեղ Նիկողոսյանը, ՀՀ ՏԿԵՆ, Քաղաքաշինության կոմիտեի, Արմավիրի մարզպետի աշխատակազմի, համայնքների, ինչպես նաև շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են կատարված փոփոխությունների մանրամասները, իսկ համայնքների և շինարարական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են շինաշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները և առաջարկել հնարավոր լուծման տարբերակներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-05 17:10:43