Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեպտեմբերի 26-ին Երևանում` Ազատության հրապարակում, անցկացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը

27.09.2025

Սեպտեմբերի 26-ին Երևանում` Ազատության հրապարակում, անցկացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» խորագիրը կրող ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցեց նաև Արմավիրի մարզը։

Ցուցահանդեսի նպատակն էր մեկ հարթակում համախմբել Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը՝ ներկայացնելով յուրահատուկ ավանդույթներ, մշակութային արժեքներ և զբոսաշրջային հնարավորություններ։

Արմավիրի մարզի տաղավարում ներկայացված էին Արմավիրի, Բաղրամյանի, Մեծամորի և Վաղարշապատի համայնքները՝ իրենց մշակութային ու զբոսաշրջային ներուժով։

Այցելուներին հնարավորություն էր տրված ծանոթանալու «ԷՅՋ» հյուրանոց և ռեստորանային համալիրի, Վաղարշապատի համայնքապետարանի «Պատմազգագրական թանգարանի», «Ալլուրիա Վայնս» գինեգործական ընկերության, SIM PLAZA հյուրանոցային համալիրի, «Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի», Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանի, «Ջրաղացպանյան» գինու գործարանի, Մեծամորի մշակույթի տան նկարչության խմբակի, Ակնալիճի եզդիական տաճարի, «Mixella» ընկերության չրերի և կոնֆետների տեսականիի, «Միսս Դելիս» ընկերության արտադրանքի, հելունագործ տիկնիկագործ Մարինե Թորոսյանի աշխատանքների և վարպետության դասերի, ինչպես նաև Sargsyans Guest House-ի, Yervandashat Garden-ի և Աստղիկ Գաբրիելյանի փայտե տարազների ցուցադրությանը։

Տաղավարում ներկայացված էին նաև տեղեկատվական նյութեր մարզի տարբեր համայնքների մասին, որոնք ընդգծում էին Արմավիրի պատմամշակութային ժառանգությունն ու զբոսաշրջային հնարավորությունները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-05 17:10:43