Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրում տեղի ունեցավ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը

02.10.2025


ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրում տեղի ունեցավ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ով նշեց, որ մանկապարտեզի վերագործարկումը կարևոր և ուրախ իրադարձություն է, քանի որ Հայթաղի երեխաները շուրջ երեք տասնամյակ զրկված են եղել իրենց իսկ գյուղում մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից։

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 233 694 759 ՀՀ դրամ, որի 70 %-ը տրամադրել է կառավարությունը, իսկ 30%-ը՝ համայնքը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-05 17:10:43