Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզում անցկացվեց առողջ ապրելակերպի հանրային իրազեկման արշավ

08.10.2025

Առողջ ապրելակերպի և ծխելու դեմ պայքարի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 6-ին Մեծամոր քաղաքում անցկացվեց առողջ ապրելակերպի հանրային իրազեկման արշավ։
Արշավը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության, Արմավիրի մարզպետի աշխատակազմի և Մեծամորի համայնքապետարանի համագործակցությամբ։
Քայլարշավին միացել էին մարզի մի շարք դպրոցների աշակերտներ ու ուսուցիչներ, ինչպես նաև Արմավիրի մարզպետի աշխատակազմի, առողջապահության նախարարության, Մեծամորի համայնքապետարանի և «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում երեխաները պատրաստեցին առողջ բաղադրատոմսերով սնունդ և հյուրասիրեցին ներկաներին։ Կազմակերպվեցին առողջ սննդի վերաբերյալ վիկտորինա, խմբային պարեր, միջդպրոցական էստաֆետային խաղերի մրցանակաբաշխություն, ինչպես նաև սպորտային ու մշակութային ծրագրեր։
Դպրոցականներն իրենց ձեռքով պատրաստած պաստառներով ներկայացրեցին առողջ ապրելակերպի կարևորությունը։ Միաժամանակ գործեցին առողջության հիմնական սքրինինգների տաղավարներ, որտեղ բժիշկները այցելուներին տրամադրեցին օգտակար առողջապահական տեղեկություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-05 15:09:38