Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաստատվել է 2024 և 2025 թվականներին կարկտահարության հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը
09.10.2025
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ հաստատվեց 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության մի շարք մարզերում, այդ թվում՝ Արմավիրի մարզում, կարկտահարության հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը։
Ներկայացված կարգով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերին կարկտահարությամբ հասցված վնասը կազմել է 40-100 %։
Արմավիրի մարզում նշված չափանիշներին համապատասխան տարածքները կազմել են՝
- 2024 թվականին՝ 4738.30 հա, որի դեպքում ընդհանուր փոխհատուցման գումարը կազմում է 702,203,243.00 դրամ,
- 2025 թվականին՝ 2038.08 հա, ընդհանուր փոխհատուցման գումարը՝ 232, 100, 938.30 դրամ։


