Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա

11.10.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի և «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբի նախագահ, սեփականատեր Վարդգես Վարդանյանի հետ այսօր այցելել է «ՆՈԱ» ֆուտբոլային ակումբի ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ակադեմիայի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Ակումբի նախագահը մարզպետին ներկայացրել է կատարված աշխատանքների ընթացքը, առաջիկա ծրագրերն ու իրականացվելիք միջոցառումները։

Նշենք, որ Վաղարշապատում կառուցվող համալիրն իր մեջ ներառելու է ոչ միայն ժամանակակից ֆուտբոլային մարզադաշտ, այլև բարձրակարգ հյուրանոցային համալիր, փակ մարզադաշտ, հանրակրթական դպրոց, սպորտային մարզասրահ, լողավազան, գիշերակացի հանրակացարան, ֆուտբոլային ակադեմիա, ինչպես նաև 4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։

Ծրագիրը նպատակ ունի ստեղծել համակողմանի մարզական, կրթական և սոցիալական ենթակառուցվածք՝ նպաստելով մարզային սպորտի զարգացմանը և երիտասարդ սերնդի առողջ ապրելակերպի խթանմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-31 14:10:15