Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մրազի Այգեշատի միջնակարգ դպրոցում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

07.11.2025

2025 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի ժ/պ, փրկարար ծառայության գնդապետ Էդգար Վաղարշակյանի ղեկավարությամբ, անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն։

Հրամանատարաշտաբային ուսումնավարժության ղեկավար կազմում ընդգրկված էին նաև ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նախապատրաստման բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Յուրի Գրեյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գևորգ Հակոբյանը։

Միջոցառմանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Արշակյանը, մարզպետի աշխատակազմի և Մեծամորի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։

Միջոցառման ուսումնական հարցերն էին՝

  • Այգեշատ բնակավայրի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի աշխատակազմի և աշակերտների պատսպարում՝ «Օդային տագնապ» ազդանշանով։
  • ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատների, Արմավիրի մարզային փրկարար վարչության, ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության, «Շտապ օգնություն» փակ բաժնետիրական ընկերության համագործակցությունը՝ ռմբակոծության հետևանքով վնասված շենքերում փրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ։
  •  Ռազմական գործողությունների հետևանքով բնակավայրից բնակչության մասնակի տարահանման գործընթացը։

Գործնական միջոցառումներին ներգրավված էին՝
1. ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խումբը:
2. ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները։
3. Մեծամոր համայնքը։
4. Այգեշատ բնակավայրի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցը։
5. ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատը։
6. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունից 2 կարգախումբ
7. «Շտապ բուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերությունից 1 բրիգադ։

Հրամանատարաշտաբային ուսումնավարժությունն անցկացվեց երկու փուլով.

  • Առաջին փուլում անցկացվեց Արմավիրի մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորային պատասխանատուների խնդրադրումներ և զեկույցների ունկնդրում։
  • Երկրորդ փուլում՝ Այգեշատ բնակավայրի Յու. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեցին գործնական միջոցառումներ՝ հրդեհաշիջում, պատսպարում, ականազերծում, աշակերտների և ուսուցչական անձնակազմի տարահանում։

Հրամանատարաշտաբային ուսումնավարժության արդյունքներն ամփոփվեցին մարզպետի աշխատակազմի վարչական շենքում։ Նշվեցին միջոցառման անցկացման դրական կողմերը և արձանագրված առավելությունները։ Քննարկվեցին ի հայտ եկած խնդրահարույց հարցերը և դրանց լուծման ու վերացման ուղիները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 18:00:04