Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրիբոյեդովի միջնակարգ դպրոցում բացվեց «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը

07.11.2025

Նոյեմբերի 7-ին Արաքս համայնքի Գրիբոյեդովի Վ. Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոցում նշանավորվեց կարևոր կրթական իրադարձություն․ դպրոցում մեկնարկեց «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի գործունեությունը, ինչը նոր հնարավորություններ է բացում բնակավայրի աշակերտների համար։
Պաշտոնական բացմանը ներկա էին #Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, Գրիբոյեդովի վարչական ղեկավար Վահե Գրիգորյանը, «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային ղեկավարները, դպրոցականներ և հյուրեր։
Նորաստեղծ աշխատանոցի ստեղծմանն աջակցել են Արաքսի համայնքապետարանը և մի շարք անհատ բարերարներ՝ հնարավորություն ընձեռելով Գրիբոյեդովի և հարակից բնակավայրերի աշակերտներին` խորությամբ ուսումնասիրելու ծրագրավորման, ռոբոտաշինության, 3D մոդելավորման և ինժեներական մի շարք ուղղություններ։
Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Վահրամ Խաչատրյանը կարևորել է «Արմաթ» ծրագրի ներդրումը մարզում՝ շեշտելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթությունը և հմտությունների զարգացումը կարևոր նախապայման են երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և երկրի ապագա զարգացման համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 18:00:04