Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Փշատավան և Այգեշատ բնակավայրեր

19.11.2025

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն ու Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանն այսօր այցելել են Փշատավան և Այգեշատ բնակավայրեր՝ հետևելու պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով իրականացվող փողոցների ասֆալտապատման, մայթերի և ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներին։

2025 թվականի սուբվենցիոն ենթածրագրերի ընդհանուր արժեքը Փշատավանում 60,766,999 ՀՀ դրամ է, Այգեշատում՝ 105,129,000 ՀՀ դրամ՝ 55% պետության և 45% համայնքի համաֆինանսավորմամբ։

Վահրամ Խաչատրյանը զրուցել է շինաշխատանքներն իրականացննող պատասխանատուների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, քննարկել թերությունների վերացմանն ուղղված տարբերակները։

Մարզպետը կարևոր է համարել հետևողական և պատասխանատու վերաբերմունքը դրանց ընթացքին՝ հորդորելով ծրագրերը պայմանագրով սահմանված ժամկետներում ավարտին հասցնել՝ պահպանելով որակական չափանիշները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 10:15:22