Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը

20.11.2025

Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին շուրջ 196 մլն 351 հազար 300 ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝

  • Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի Սարյան–Բաղրամյան Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ։ Ասֆալտապատվել է 980 մ երկարությամբ ճանապարհ։
  • Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի խմելու ջրամատակարարման ցանցի կառուցում։ Աշխատանքներն ավարտված են։ Կառուցվել է 19 կմ ջրագիծ, շահառուները՝ 601 տնային տնտեսություն:
  • Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի Մաշտոցի փողոցի գազաֆիկացում։ Աշխատանքներն ավարտված են։ Կառուցվել է 320 մ գազատար, շահառուները՝ 15 տնային տնտեսություն:
  • Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցում։ Աշխատանքներն ավարտված են։
  •  Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Սայաթ–Նովա փողոցի Արարատյան–Ջիվանի հատվածի հիմնանորոգում։ Աշխատանքներն ավարտված են։ Հիմնանորոգվել է 600 մ երկարությամբ ճանապարհ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 10:15:22