Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հացիկում մեկնարկեց նոր մանկապարտեզի շենքի կառուցման շինարարական աշխատանքները։
21.11.2025
Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ բնակավայրում տեղի ունեցավ մանկապարտեզի շենքի կառուցման հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որը մեկնարկեց տեր Սարգիս քահանա Խլղաթյանի օրհնությամբ և տերունական աղոթքով։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Հացիկի վարչական ղեկավար Արթուր Եղիազարյանը, համայնքի ավագանու անդամներ, Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև բազմաթիվ բնակիչներ ու հյուրեր։
Մարզպետը ողջունեց ներկաներին և շնորհավորեց մանկապարտեզի կառուցման մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով, որ նոր մանկապարտեզը մեծ նշանակություն կունենա Հացիկի երեխաների կրթության, դաստիարակության և ապահով միջավայրում սոցիալականացման համար։
Մանկապարտեզի կառուցման աշխատանքներն իրականացվելու են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ 387 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Ծրագրի ֆինանսավորումն ապահովելու է 70% պետությունը և 30% համայնքը։








