Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր ՀՀ Արմավիրի մարզում անցկացվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

22.11.2025

Շտաբային ուսումնավարժության ղեկավար կազմում ընդգրկված էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գևորգ Հակոբյանը։
Ուսումնական նպատակներն էին՝
1. Ստուգել ուսումնավարժությունում ընդգրկված մասնակիցների պատրաստությունը արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում բնակչության և տարածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ։
2. Կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները՝ բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ։
3. Ստուգել «ՀՀ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլան»-ի՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում Արմավիրի մարզի գործողությունների պլան» հավելվածի, «ՀՀ Արմավիրի մարզի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման» և «ՀՀ Արմավիրի մարզի տարահանված բնակչության կենսապահովման» պլանների իրատեսությունը։
4. Կատարելագործել արձագանքման ուժերի գործնական հմտությունները՝ ուժեղ երկրաշարժի գոտում որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու դեպքում։

Ուսումնավարժությանը ընդգրկված էին․
1. ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմը,
2. ՀՀ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովը,
3. ՀՀ Արմավիրի մարզի տարահանման հանձնաժողովը,
4. ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը,
5. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի՝ Թաիրով, Մերձավան, Բաղրամյան, Նորակերտ, Այգեկ, Պտղունք, Արևաշատ, Մուսալեռ բնակավայրերը` վարչական ղեկավարների մասնակցությամբ և Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Մարգարյանը գլխավորությամբ։

Ուսումնավարժությունն անցկացվեց 2 փուլով.
1-ին փուլ – «Մասնակիցների ազդարարում և հավաք, իրավիճակի գնահատում»,
2-րդ փուլ – «Բնակչության տարահանում և կենսապահովման կազմակերպում»։

Միջոցառման եզրափակիչ փուլում ուսումնավարժության ղեկավարման շտաբի կողմից ամփոփվեցին միջոցառման արդյունքները՝ վեր հանվելով առավել խնդրահարույց հարցերը։ Նշվեցին շտաբային ուսումնավարժության անցկացման դրական և բացասական կողմերը։ Ուսուցանվող և մասնակից կազմերին տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-24 17:57:12