Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում պաշտոնապես բացվեց ՍԱԿ Սրտաբանության կենտրոնը
22.11.2025
Միջոցառմանը մասնակցեցին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, կենտրոնի հիմնադիր տնօրեն Արտակ Մանուկյանը, Նորք Մարաշ ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը, ոլորտի մասնագետներ և հյուրեր։
Միջոցառման ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՍԱԿ Սրտաբանության կենտրոնի և Նորք Մարաշ ԲԿ-ի միջև՝ միավորելով ուժերը ժամանակակից ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ մոտեցումների ներդրման հնարավորության համար։
Մարզպետը շրջեց նորաբաց կենտրոնով, ծանոթացավ շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։
Կենտրոնում աշխատելու են Նորք Մարաշ ԲԿ-ի հրավիրյալ մասնագետները՝ տրամադրելով
- սրտաբանական հիվանդանոցային ծառայություններ,
- ներանոթային միջամտություններ (կոռոնար անոթների զոնդավորում և ստենտավորում),
- ինչպես նաև ամբուլատոր սպասարկում։






