Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը համայնքների ղեկավարների հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն
24.11.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը համայնքների ղեկավարների հետ անցկացրել է խորհրդակցություն` մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը քննարկելու նպատակով։
Խորհրդակցությանը մասնակցել են համայնքների ղեկավարների տեղակալները, սուբվենցիոն ծրագրերի պատասխանատուները, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։
Քննարկվել են մարզում արդեն իրականացված, ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում նախատեսվող սուբվենցիոն ծրագրերը։ Մարզպետը համայնքների ղեկավարների հետ մանրամասն անդրադարձել է ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվող խնդիրներին, դրանց առաջացման պատճառներին և արդյունավետ լուծումների ուղիներին։
Վահրամ Խաչատրյանը կարևորել է համայնքների և մարզպետի աշխատակազմի շարունակական ու համակարգված համագործակցությունը՝ ապահովելու համար ծրագրերի ամբողջական, արդյունավետ և ժամանակին իրականացումը։






