Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումները
24.11.2025
Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի ծածկած լողավազանում, կայացել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումները։
Միջոցառումն անցկացվել է 2 տարիքային խմբերով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-6-րդ և 7-12-րդ դասարանների աշակերտներից կազմված մարզերի հավաքական թիմերի միջև։
Արմավիրի մարզը ներկայացրել են երկու տարիքային խմբերի հավաքական թիմերը, որոնց յուրաքանչյուրում ընդգրկված են եղել 4 տղա և 4 աղջիկ։ Առաջին տարիքային խմբի մասնակիցները մրցել են 8x50 մետր, իսկ երկրորդինը՝ 8x100 մետր ազատ ոճով փոխանցումալողերում:
3-6-րդ դասարանների մրցաշարում լավագույն եռյակում իրենց տեղերը հաջորդաբար զբաղեցրել են` Երևանի, Շիրակի ու Կոտայքի թիմերը, իսկ 7-12-րդ դասարաների մրցաշարում՝ Երևանի, Շիրակի և Լոռիի թիմերը:







