Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրում ներկայացվել են Պարեկային ծառայության ընդունելության պայմաններն ու հնարավորությունները
03.12.2025
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել իրազեկման արշավ՝ Պարեկային ծառայության ընդունելության, ծառայության առանձնահատկությունների ու մարտահրավերների վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության (ՊԾ) պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Էդգար Սուսլիյանը, ՀՀ ՆԳՆ ՊԾ մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի պետ, կանանց խորհրդի նախագահ, ոստիկանության մայոր Մերի Մինասյանը, ՀՀ ՆԳՆ ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանը, Արմավիրի մարզի զինվորական կոմիսար Արսեն Արզումանյանը, ոստիկանության համակարգի, մարզպետի աշխատակազմի ոլորտային ներկայացուցիչները, մարզի բնակավայրերի վարչական ղեկավարները։
Ներկայացվել են Պարեկային ծառայության ընդունելության կարգը, պայմաններն ու առանձնահատկությունները։ Տեղեկացվել է, որ ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 250 տեղ՝ Պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի համար։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ուղղել իրենց հարցերը, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ։








