Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դաշտ բնակավայրում բացվեց բազմաֆունկցիոնալ հանրային տարածք
03.12.2025
Դաշտ բնակավայրում հանդիսավորությամբ ներկայացվեց նորակառույց բազմաֆունկցիոնալ հանրային տարածքը, որի բացման արարողությանը ներկա էին տարբեր պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը, Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանը, Սերբիայի Հանրապետության դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ինչպես նաև Դաշտի բնակիչներ և բազմաթիվ հյուրեր։
Նոր հանրային տարածքի կառուցումն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Դիմակայունություն ի սկզբանե» նախաձեռնության շրջանակում։ Ծրագրի ֆինանսավորումն ապահովվել է Սերբիայի կառավարության կողմից, իսկ համաֆինանսավորումը՝ Խոյ համայնքի կողմից՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ գործընկերությամբ։
Տարածքի կառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 75,000 ԱՄՆ դոլար։ Դրանից 50,000 ԱՄՆ դոլարը տրամադրել է Սերբիայի կառավարությունը, իսկ Խոյ համայնքը ներդրել է 10 մլն ՀՀ դրամ։








