Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով
09.12.2025
Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվեց 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 37-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով աշխատաժողով:
Ներկա էին մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գևորգ Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և մարզային փրկարարական վարչության աշխատակիցներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքների ղեկավարների տեղակալներ և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ:
Բացման խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալը և ներկայացրեց աշխատաժողովի օրակարգը:
Ներկաների հետ սեմինար պարապմունքներ և դասախոսություններ անցկացվեցին՝ «Երկրաշարժի դեպքում անվտանգության վարքականոնները» թեմայով ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գառնիկ Մկրտչյանի կողմից, «Դիմակայան օր» թեմայով ՀՀ ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության փոխգնդապետ Մարիամ Մուսաելյանի կողմից:
Միջոցառումն ամփոփվեց ներկաների և բանախոսների միջև աղետներին դիմակայությանը վերաբերող քննարկումներով և հարց ու պատասխաններով:






