Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ` ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

13.12.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ` ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Այն նախատեսված է 286 աշակերտի համար և վերանորոգվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքների համար Կառավարության կողմից հատկացվել է ավելի քան 235 մլն դրամ։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաղարշապատ համայնք և ծանոթացել Տ-3-29, /Մ-5/ (Զվարթնոց թաղամաս) – /Հ-13/ ավտոճանապարհի 4.4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք արդեն իսկ ավարտվել են: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 480 մլն դրամ։ Նշվել է, որ ճանապարհահատվածում տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգ և ճանապարհը կահավորվել է անվտանգության էլեմենտներով։

Արաքս համայնքում երկրի ղեկավարը ներկա է գտնվել Ակնաշենի կառուցված մանկապարտեզի բացման արարողությանը: Վարչապետը շրջայց է կատարել նորակառույց մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Կառավարության «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված Ակնաշեն բնակավայրի ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 320 մլն դրամ։

Մեծամոր համայնքում վարչապետին ներկայացվել են Տ-3-14, /Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 911 մլն դրամ: Զեկուցվել է, որ 2024 թ.-ին իրականացվել է 1.8 կմ ճանապարհային պատվածք, իսկ 2025 թ.-ին՝ 2.1 կմ երկշերտ ճանապարհային պատվածքը: Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Նիկոլ Փաշինյանն Արմավիր համայնքում ներկա է գտնվել Նորավան բնակավայրի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի կառուցման ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 794 մլն դրամ:

Արմավիր համայնքի Նորավան բնակավայրում վարչապետը ներկա է գտնվել նաև «Նորք» թաղամասի հիմնարկեքի արարողությանը: Երկրի ղեկավարին ներկայացվել է Արմավիր համայնքի Բաղրամյան 39 և «Նորք» թաղամասի ներդրումային ծրագիրը, որին հաջորդել է հիմնարկեքի արարողությունը։ Ծրագիրն իրականացվում է մասնավոր հատվածի կողմից և այն գնահատվում է մոտ 130 մլն դոլար: Նախագիծը կյանքի է կոչվում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի օժանդակությամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-15 17:40:20