Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 1 մլրդ 248 մլն 770,0 հազար ՀՀ դրամ
18.12.2025
Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 1 մլրդ 248 մլն 770,0 հազար ՀՀ դրամ
Կառավարության այսօրվա նիստի որոշմամբ գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներին սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին 1 մլրդ 248 մլն 770,0 հազար ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝
1. Վաղարշապատ համայնքի Գեղակերտ գյուղում Մ.Սարյան, Մարշալ Բաղրամյան փողոցների և Մ.Մարշալ Բաղրամյան փողոցից մինչև մշակույթի տան հարակից տարածքի ասֆալտապատում - 1 826,9 հազար ՀՀ դրամ
2. Վաղարշապատ համայնքի Արշալույս բնակավայրի 19 փողոցի կապիտալ վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքներ - 32 278,9 հազար ՀՀ դրամ
3. Վաղարշապատ համայնքի Ծաղկունք բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծերի վերակառուցում - 24 830,2 հազար ՀՀ դրամ
4. Վաղարշապատ համայնքի Մրգաստան բնակավայրի եկեղեցի տանող ճանապարհի կապիտալ վերանորոգում՝ սալարկում - 13 269,1 հազար ՀՀ դրամ
5. Վաղարշապատ համայնքի Մոնթեավան բնակավայրի հուշարձան-պուրակի կառուցում - 13 947,0 հազար ՀՀ դրամ
6. Վաղարշապատ համայնքի խորքային հորերի հիմնանորոգում /Մրգաստան N1 խորքային հոր/ - 7 469,8 հազար ՀՀ դրամ
7. Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում - 151 567,3 հազար ՀՀ դրամ /մասնակի հատկացում/
8. Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 11 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում - 61 845,0 հազար ՀՀ դրամ /մասնակի հատկացում/
9. Արմավիր համայնքի Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում - 88 459,1 հազար ՀՀ դրամ
10. Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի Ս.Շահումյան-Խ.Աբովյան հատվածի խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում, Արմավիր քաղաքի Մ.Բաղրամյան փողոցի 19, 21, 23 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում և Արմավիր քաղաքի Մ.Մաշտոց փողոցի 3Ա բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում - 20 071,1 հազար ՀՀ դրամ
11. Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի թիվ 6 փողոցի հիմնանորոգում - 19 634,9 հազար ՀՀ դրամ
12. Մեծամոր համայնքի Ալաշկերտ 4-րդ, 21-րդ, 24-րդ, 25-րդ, 10-րդ, 26-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ փողոցների և 22-րդ փողոցի 2-րդ նրբանցքի գազաֆիկացում, Գետաշեն 1-ին փողոց 1-ին նրբանցք, 2-րդ փողոցի 3-րդ և 4-րդ նրբանցքները, 3-րդ փողոց, 5-րդ փողոց, 5-րդ փողոց 1-ին նրբանցք, 6-րդ փողոց 5-րդ նրբանցք, 7-րդ փողոց 3-րդ նրբանցք և 9-րդ փողոց 3-րդ նրբանցքի գազաֆիկացում, Ջրաշեն 3-րդ, 4-րդ, 10-րդ և 14-րդ փողոցների գազաֆիկացում, Երասխահուն գյուղի 8-րդ փողոցի գազաֆիկացում - 34 842,2 հազար ՀՀ դրամ
13. Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգում - 8 725,2 հազար ՀՀ դրամ
14. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի համայնքապետարանի շենքի հարակից տարածքի բարեկարգում -30 454,0 հազար ՀՀ դրամ
15. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 26 շենքի 830քմ մակերեսի վերանորոգում -9 622,9 հազար ՀՀ դրամ
16. Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի, Նոր Կեսարիա բնակավայրի, Տանձուտ բնակավայրի 14-րդ, 14/2-րդ նրբանցքի և 7-րդ փողոցների գազաֆիկացում - 16 915,2 հազար ՀՀ դրամ
17. Մեծամոր համայնքի Արմավիր գյուղի 30-րդ, 31-րդ և 36-րդ փողոցների, Այգեշատ գյուղի 18-րդ, 19-րդ և 21-րդ փողոցների, Երասխահուն գյուղի 3-րդ, 21-րդ, 22-րդ և 23-րդ փողոցների, Եղեգնուտ գյուղի 6-րդ փողոց և 3-րդ փողոցի 2-րդ փակուղու, Նորապատ գյուղի 9-րդ, 11- րդ, 23-րդ, 25-րդ, 40-րդ, 42-րդ և 44-րդ փողոցների, Վարդանաշեն գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների գազաֆիկացում - 26 071,7 հազար ՀՀ դրամ
18. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Մ.Միքայելյան, Հ.Թումանյան, Վ.Տերյան և Կոմիտաս փողոցների ջրագծերի փոխարինում -33 049,3 հազար ՀՀ դրամ /մասնակի հատկացում/
19. Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում -37 941,0 հազար ՀՀ դրամ
20. Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրի գազաֆիկացում, Բերքաշատ բնակավայրի «Բերքաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տանող հատվածում գազատարի կառուցում, Ջանֆիդա գյուղի 1-ին, 9-րդ, 22-րդ, 6-րդ, 7-րդ, 16-րդ, 14-րդ, 13-րդ, 4-րդ, դարպասներ տանող ճանապարհի և հին հիվանդանոցի փողոցների գազաֆիկացում - 26 580,0 հազար ՀՀ դրամ
21. Արաքս համայնքի Արաքս գյուղի 200մ երկարության ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ - 7 228,2 հազար ՀՀ դրամ
22. Արաքս համայնքի Արաքս գյուղի Րաֆֆու փողոցի 200մ երկարության ճանապարհի ասֆալտապատում - 8 037,5 հազար ՀՀ դրամ
23. Արաքս համայնքի Առատաշեն գյուղի կենտրոնական ճանապարհի մայթեզրերի սալարկում - 7 375,3 հազար ՀՀ դրամ
24. Արաքս համայնքի Խորոնք գյուղի Վ․Տերյան փողոցի ասֆալտապատում, Առատաշեն գյուղի գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատում - 40 941,5 հազար ՀՀ դրամ
25. Արաքս համայնքի Արաքս գյուղի Շիրազի փողոցի արտաքին ջրամատակարարման համակարգի կառուցում - 4 694,8 հազար ՀՀ դրամ
26. Արաքս համայնքի Գայ գյուղի Ա․Խաչատրյան փողոցի, գերեզմանի հարակից հատվածի ասֆալտապատում - 15 620,3 հազար ՀՀ դրամ
27. Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազաֆիկացում - 31 582,6 հազար ՀՀ դրամ /մասնակի հատկացում/
28. Արաքս համայնքի Ջրառատ գյուղի փողոցների լուսավորության անցկացման աշխատանքներ - 8 186,7 հազար ՀՀ դրամ
29. Արաքս համայնքի Արտիմետ գյուղի Կոմիտաս և Մեխանիզատորների փողոցների ասֆալտապատում -19 745,6 հազար ՀՀ դրամ
30. Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի 1-ին և 4-րդ փողոցների ասֆալտապատում - 29 737,4 հազար ՀՀ դրամ
31. Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի ոռոգման սնուցող ջրագծի կառուցում - 99 366,8 հազար ՀՀ դրամ
32. Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի Ա.Խաչատրյան փողոցի ասֆալտապատում - 26 337,7 հազար ՀՀ դրամ
33. Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրի Նժդեհի փողոցի ասֆալտապատում - 10 326,2 հազար ՀՀ դրամ
34. Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրի 6-րդ փողոցի ասֆալտապատում. Հուշակերտ բնակավայրի 5-րդ–6-րդ փողոցները կապող հատվածի ասֆալտապատում -32 217,9 հազար ՀՀ դրամ
35. Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրի Ե.Չարենցի փողոցի ասֆալտապատում, Բաղրամյան բնակավայրի Արցախի փողոցի ասֆալտապատում - 31 248,0 հազար ՀՀ դրամ
36. Բաղրամյան համայնքի Արևադաշտ բնակավայրի Գ.Չաուշի փողոցի, Վանանդ բնակավայրի Զ.Սահակյան փողոցի 1-ին հատվածի, Դալարիկ բնակավայրի Մյասնիկյան և Շահումյան փողոցների, Դալարիկ բնակավայրի Մաշտոցի փողոցի, Դալարիկ բնակավայրի Մ.Գորկու փողոցի, Քարակերտ բնակավայրի Աբովյան փողոցի, Քարակերտ բնակավայրի Նալբանդյան փողոցի, Արգինա բնակավայրի Տիգրան Մեծ փողոցի ասֆալտապատում - 95 353,9 հազար ՀՀ դրամ
37. Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրի Նարեկացի 1-ին փողոցի ասֆալտապատում - 19 091,4 հազար ՀՀ դրամ
38. Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Էրեբունու, Կոմիտասի, Վ.Սարգսյան 1-ին և 2-րդ փողոցների, Մերձավան բնակավայրի Մասիսի փողոցի, Բաղրամյան բնակավայրի Կոմիտասի փողոցի, Այգեկ բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատում - 102 277,4 հազար ՀՀ դրամ


