Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վահրամ Խաչատրյանը մասնակցել է Մեծամորի հնագիտական պեղումների 60-ամյա և թանգարանի գործունեության 55-ամյա հոբելյաններին

20.12.2025

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը ներկա են գտնվել «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կազմակերպված «Ժամանակի ոսկե հետքը» խորագրով միջոցառմանը։

Միջոցառումը նվիրված էր Մեծամորի հնագիտական պեղումների 60-ամյա և թանգարանի գործունեության 55-ամյա հոբելյաններին՝ միավորելով հնագույն աշխարհի շքեղությունն ու ժամանակակից գիտական միտքը։ Ծրագրի ընթացքում ներկայացվել են Մեծամորի շուրջ 5000-ամյա հնավայրի պեղումների ընթացքն ու արդյունքները, դրա պատմամշակութային նշանակության վերաբերյալ գիտական զեկույցներ, իրականացվել են գրքերի շնորհանդեսներ, ցուցադրվել է տարածաշրջանի ամենահին ոսկյա զարդերի հավաքածուն, ինչպես նաև Մեծամորի ոսկյա զարդերի կրկնօրինակների ցուցադրությունը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-22 17:36:00