Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը
23.12.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի նախագահությամբ կայացավ մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները և մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները։
Նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկան մարզպետի աշխատակազմի ֆինանսական, կրթության, մշակույթի և սպորտի, զարգացման ծրագրերի, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտների պատասխանատուները։
Քննարկվեցին համայնքների 2025 թվականի բյուջեների եկամուտների հավաքագրման արդյունքները, 2026 թվականի բյուջեների հաստատման ընթացքը, կրթական կազմակերպություններում իրականացված մշտադիտարկումների արդյունքները, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացումը և քաղաքաշինության ոլորտում իրականացված վերահսկողական աշխատանքները։
Ամփոփելով մարզխորհրդի նիստի զեկույցների արդյունքները՝ մարզպետը նշեց, որ թեև արձանագրված ցուցանիշները գոհացուցիչ են, այնուամենայնիվ պետք է քայլեր ձեռնարկել դրանք էլ ավելի բարելավելու ուղղությամբ և տվեց համապատասխան հանձնարարականներ։
Նիստն ավարտվեց օրակարգային հարցերի քննարկմամբ և հայտարարությունների ներկայացմամբ։
Մասնրամասները՝ տեսանյութում → https://www.facebook.com/share/r/1MsPWhmwvr/


