Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վառվեցին Վաղարշապատ համայնքի գլխավոր տոնածառի լույսերը

24.12.2025

Մեծ շուքով վառվեցին Վաղարշապատ համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը և Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։

Տոնակատարությունը սկսվել է գունեղ շոու-ծրագրով, որը համայնքի բնակիչներին ու հյուրերին պարգևել է տոնական տրամադրություն, իսկ հետո հանդիսավոր կերպով ազդարարվել է համայնքի գլխավոր տոնածառի լուսավորության մեկնարկը՝ ազդարարելով ամանորյա տոների սկիզբը։

Շնորհավորական իր խոսքում մարզպետ Վահրամ Խաչատրյանը ներկաներին մաղթել է խաղաղ ու անվտանգ կյանք, առողջություն ու բարեկեցություն յուրաքանչյուր ընտանիքին, համախմբվածություն և նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ Վաղարշապատ համայնքի զարգացման և բարօրության։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-29 16:08:52