Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը ծանոթացել է Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոցի շենքային պայմաններին
08.01.2026
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը տեղակալ Արամ Գրիգորյանի, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել է Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N12 հիմնական դպրոց, տեղում ծանոթացել շենքում առաջացած վթարային վիճակին։
Դպրոցի տնօրեն Ալիսա Բաբայանը փոխանցել է համապատասխան փորձագիտական եզրակացության վերաբերյալ տեղեկատվությունը կրթօջախում առկա պայմանների, կառույցի սեյսմիկ խոցելի դրության մասին։
Առաջարկվել են տարբերակներ՝ փորձելով գտնել լուծման հնարավոր եղանակներ։ Հաշվի առնելով փլուզման առկա վտանգները, աշակերտների և դպրոցի անձնակազմի կյանքի և առողջության պահպանումն ու անվտանգությունը, ինչպես նաև դասապրոցեսների շարունակականության ապահովումը՝ քննարկվել են դասապրոցեսները այլ վայրում կազմակերպելու հնարավորությունները։







