Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական խոսքը Ազգային անվտանգության աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ
08.01.2026
Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ։
Ձեր աշխատանքը հաճախ չերևացող, սակայն պետական կարևորության գործառույթ է:
Կարևոր ու գնահատելի է ձեր հետևողական աշխատանքը, որն ուղղված է մեր երկրի և պետականության անվտանգությանը և սահմանադրական կարգի պահպանմանը։
Ձեր անխոնջ աշխատանքն ու անձնվիրությունը մեծ նշանակություն ունի ազգային շահերի պաշտպանության գործում։
Այսօր պատեհ առիթ է մեծարելու նաև ծառայության վետերաններին, որոնց հարուստ փորձն ու հմտությունները, լավագույն ավանդույթները հաջողությամբ փոխանցվում են երիտասարդներին՝ էլ ավելի ամրապնդելով նրանց գործունեության հիմքերը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ, անվտանգ ու արդյունավետ ծառայություն:


