Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Արմավիր քաղաքի Վ․ Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց

09.01.2026

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել է Արմավիր քաղաքի Վ․ Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Ծրագրի արժեքը 272,269 մլն ՀՀ դրամ է։

Տնօրեն Գևորգ Առաքելյանի հետ պաշտոնյաները շրջել են կրթօջախի շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին։

Վահրամ Խաչատրյանը զրուցել է շինաշխատանքներն իրականացնող պատասխանատուների հետ, կատարել որոշ դիտարկումներ, հանձնարարել կարճ ժամկետում և որակյալ շտկել թերությունները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-09 17:01:51