Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այցելել է Խանջյան բնակավայր՝ հետևելու դպրոցի և մանկապարտեզի շենքերի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

12.01.2026

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Խանջյան բնակավայր՝ հետևելու Արմեն Բենիամինի Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի և մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։

Խանջյանի վարչական ղեկավար Սահականուշ Արոյանի և դպրոցի տնօրեն Աննա Հովսեփյանի հետ պաշտոնյաները շրջել են կրթօջախում, ծանոթացել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 416 մլն ՀՀ դրամ է։

Շրջայց է կատարվել նաև գյուղի մանկապարտեզի շենքում, որի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 387 մլն ՀՀ դրամ է՝ 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Հիմնանորոգվող մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։ Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։

Հետևելով իրականացվող աշխատանքներին, զրուցելով շինաշխատող պատասխանատուների հետ՝ Վահրամ Խաչատրյանը հանձնարարականներ է տվել և կարևորել պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-12 17:40:06