Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

14.01.2026

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ:

Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Մ. Սահակյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Արմավիրի բաժնի պետ, փոխգնդապետ Վ. Գևորգյանը, Բաղրամյանի բաժնի պետ, գնդապետ Ս. Ասրյանը, Վաղարշապատի բաժնի պետ, փոխգնդապետ Փ. Շմավոնյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ՀԶԿ Արմավիրի զինվորական կոմիսար Ա. Արզումանյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Ա. Լալայանը:

Նիստի ընթացքում քննարկվել են 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության հանգամանքով պայմանավորված տարկետման իրավունքից օգտվող և 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիներին եզրակացությունների տրամադրման հարցերը:

ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի զինվորական կոմիսարի Ա. Արզումանյանը փոխմարզպետին զեկուցեց զորակոչային միջոցառումների անցկացման ընթացքի և վարժական հավաքների վերաբերյալ պահեստազորայինների ծանուցման աշխատանքների մասին, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-15 09:33:55