Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն ընդունել է Դուքենդոյի Արմավիրի մասնաճյուղի սաներին

15.01.2026

Արմավիրի մարզպետի աշխատակազմում փոխմարզպետ Արամ Գրիգորյանը մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանի և ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի հետ ընդունել է Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի Արմավիրի մասնաճյուղի սաներին և մասնաճյուղի նախագահ Ալբերտ Պողոսյանին: 2025 թվականին դուքենդոյի ֆուլ կոնտակտ կարատե մարզաձևում նրանք մեծ հաջողություններ են գրանցել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հարթակներում:
Փոխմարզպետը զրուցել է մարզչի և մարզիկների հետ, շնորհակալություն հայտնել նրանց՝ Հայաստանի պատիվը բարձր պահելու համար, ինչպես նաև հետաքրքրվել մարզումների հաճախականությամբ և պայմաններով:

Շնորհավորելով մարզիկներին իրենց ձեռքբերումների համար՝ նա մաղթել է նորանոր հաղթանակներ և ավելի բարձր մարզական նվաճումներ: Մարզիչն ու մարզիկները պարգևատրվել են Արմավիրի մարզպետի շնորհակալագրերով:

Ալբերտ Պողոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ցուցաբերած ուշադրության և խրախուսման համար: 

Մանրամասները՝ տեսանյութում ⇒ https://www.facebook.com/share/v/1CvHA8aBsJ/

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-15 09:33:55