Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում ընդունել է Սարդարապատի միջնակարգ դպրոցի ֆուտբոլային թիմին
16.01.2026
Արմավիրի մարզպետի աշխատակազմում փոխմարզպետ Արամ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Արբակ Եղիազարյանի և ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի հետ ընդունել է Սարդարապատի միջնակարգ դպրոցի ֆուտբոլային թիմի պատանի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին։
Սարդարապատի միջնակարգ դպրոցի ֆուտբոլային թիմը 2024 թվականի նոյեմբերի 20-ին, հաղթահարելով Մ12 դպրոցական առաջնության մարզային փուլը, 2025 թվականի սեպտեմբերի 26-28-ը մասնակցել է Վանաձորի քաղաքային մարզադաշտում կազմակերպված Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարին, որտեղ եզրափակիչ հանդիպման ընթացքում 5:2 հաշվով հաղթել է Արագածոտնի մարզը ներկայացնող Արագածավան գյուղի դպրոցի թիմին՝ դառնալով Հայաստանի մարզերի առաջնության հաղթող։
Փոխմարզպետ Արամ Գրիգորյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել թիմին նրանց գրանցած նշանակալի հաջողությունների համար։ Նա շեշտել է, որ այսպիսի մեծ արդյունքներ թիմային աշխատանքի, միմյանց հանդեպ վստահության և ջանասիրության շնորհիվ է։
Փոխմարզպետը նաև մարզպետի շնորհակալագրերով պարգևատրել է մարզիչ Վարդան Պապեյանին, ՀՖՖ մարզային պատասխանատու Անդրանիկ Ղահրամանյանին և Սարդարապատի միջնակարգ դպրոցի ֆուտբոլային թիմի անդամներին։
Մանրամասները՝ տեսանյութում ⇒ https://www.facebook.com/share/v/1H9FJ5jF6D/


