Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն այցելել է Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոց

16.01.2026

Փոխմարզպետ Արամ Գրիգորյանը Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոց, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 350 մլն ՀՀ դրամ։

Պաշտոնյաները շրջայց են կատարել կրթօջախի շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին, զրուցել շինարարական աշխատանքներն իրականացնող պատասխանատուների հետ, ինչպես նաև կատարել դիտարկումներ՝ հանձնարարելով կարճ ժամկետում վերացնել առկա թերությունները։
 

Մանրամասները՝ տեսանյութում ⇒ https://www.facebook.com/share/r/1Bpt18eKBJ/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 18:19:41