Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Արամ Գրիգորյանը ներկա է գտնվել հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի անմահ հիշատակին նվիրված միջոցառմանը

19.01.2026

Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված քառօրյա պատերազմի մասնակից, հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի անմահ հիշատակին։
Միջոցառման ընթացքում դպրոցականները, ուսուցիչներն ու հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսի հիշատակը՝ ընդգծելով նրա անձնուրաց ծառայությունն ու հայրենասիրությունը, որոնք այսօր օրինակ են մատաղ սերնդի համար։

Հիշատակի միջոցառման ավարտին տեղի ունեցավ նաև Ռաֆիկ Հակոբյանին նվիրված գրքի շնորհանդեսը, որտեղ ներկայացվեցին նրա կենսագրությունն ու մարտական ճանապարհը՝ լի դժվարություններով և խիզախությամբ։

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, ՀՀ մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներ։
Իրենց ելույթներում նրանք կարևորեցին նման նախաձեռնությունների շարունակականությունը՝ որպես հերոսների հիշատակը հավերժացնելու և երիտասարդների մեջ ռազմահայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու կարևոր ուղի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-19 17:18:02