Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն այցելել է Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոց

20.01.2026

Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Մեծամորի միջնակարգ դպրոց, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ։

Պաշտոնյաները դպրոցի տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի հետ շրջայց են կատարել դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և առկա խնդիրներին, զրուցել շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի հետ, ինչպես նաև կատարել դիտարկումներ՝ հանձնարարելով կարճ ժամկետում վերացնել արձանագրված թերությունները։

Փոխմարզպետ Արամ Գրիգորյանը զրուցել է նաև մանկավարժական համակազմի հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու մտահոգությունները՝ ընդգծելով, որ հնարավորության սահմաններում դրանք առաջիկայում կլուծվեն՝ ըստ առաջնահերթության։ 

Մանրամասները՝ տեսանյութում ⇒ https://www.facebook.com/share/r/187fuat4qt/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-22 10:58:18