Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
27.01.2026
Սիրելի՜ հայրենակիցներ,
Հայ ժողովուրդը պատմության ընթացքում անցել է դժվար ու փորձություններով լի ուղի՝ իր խիզախ ու հայրենանվեր հայորդիների շնորհիվ կերտելով ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը։
Անցնելով պատերազմների բովով, կրելով բազում դժվարություններ ու չարչարանքներ՝ մեր ժողովուրդը չհուսալքվեց և չերերաց, քանի որ ազատությունն ու հայրենիքը եղել են մեր գիտակցված ընտրությունը։
Եվ այսօր՝ հունվարի 27-ին, մենք խոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը հերոսաբար զոհաբերած հայորդիների անմար հիշատակի առաջ։ Նրանց սխրանքը մեր ինքնության և շարունակական պայքարի հիմքն է՝ հանուն ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի։
Մեր սրբազան պարտքն է շարունակել նրանց գործը, հզորացնել ու շենացնել մեր երկիրը` վառ պահել հերոսների հիշատակը և հավատարիմ մնալով այն արժեքներին, որոնց համար նրանք զոհաբերեցին իրենց կյանքը։
Հավերժ փառք և անմար հիշատակ մեր բոլոր հերոսներին։
Մանրամասները՝ տեսանյութում ⇒https://www.facebook.com/share/r/1F7LopRdLF/


