Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

28.01.2026

Սիրելի' հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ։

1992 թվականի հունվարի 28-ին պաշտոնապես ստեղծվեց Հայոց բանակը, որը, տարեցտարի հզորանալով, դարձավ մեր սահմանների պաշտպանության և անառիկության երաշխիքը։

Այս տոնի առաջնային շահառուն երբևէ ուսադիրներ կրած անձինք են և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև ազգային բանակը յուրաքանչյուրիս բաղձալի երազանքն էր, որը մեր եղբայրների, հայրերի ու պապերի արյան և անմարդկային ջանքերի գնով դարձավ իրականություն։ Ձևավորվեց Հայոց բանակը՝ որպես անկախ պետականություն կառուցելու մեր ժողովրդի կամքի և վճռականության կենդանի մարմնավորում։

Ավելի քան երեք տասնամյակ այն անցել է բարդ և փորձություններով լի ճանապարհ, կրել ծանր կորուստներ, բայց նաև արձանագրել հաղթանակներ՝ մշտապես մնալով մեր երկրի անվտանգության, սահմանների պաշտպանվածության և քաղաքացիների խաղաղ կյանքի գլխավոր պահապանը։

Այսօր, նշելով բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում երբևէ ծառայություն իրականացրած շարքային զինվորներից մինչև բարձր սպայակազմի ներկայացուցիչներին, ովքեր սահմանների պաշտպանության ընթացքում հստակ գիտակցել են այն բարձր պատասխանատվությունը, որ զինված ուժերում իրենց որակյալ ծառայությունը ապահովում է իրենց տան լույսի և կրակի վառ մնալը։

Եվ ուրեմն, այս տոնական օրը մաղթում եմ խաղաղ երկինք, հարուստ գիտելիքներ և անսպառ մարտունակություն։

Չպակասե'ք, տղե'րք...

Աստված բոլորիս հետ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-29 18:03:22