Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել
30.01.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն այսօր քաղաքացիների ընդունելություն է անցկացրել, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները վերաբերվել են ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, քաղաքաշինական և սոցիալական այլ հարցերի։
Արամ Գրիգորյանը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ։
Տեղեկացնենք, որ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:
Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):






