Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահրամ Խաչատրյանն Արմավիրի բժշկական կենտրոնում տեսակցել է հերոս Ժիրայր Մարգարյանի մորն ու նորածնին
07.02.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Հովհաննիսյանի հետ
այցելել է Արմավիրի բժշկական կենտրոն՝ շնորհավորելու մի ընտանիքի, որի ցավն ու հույսը միախառնվել են նոր կյանքի ծնունդով։
Այստեղ ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ժիրայր Մարգարյանի քույրը՝ բազմազավակ ընտանիքի 9-րդ երեխան, 8-րդ աղջիկը։ Նորածինը լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով՝ 4 կգ քաշով և 51 սմ հասակով։ Փոքրիկին անվանակոչել են Հասմիկ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոս սերժանտ Հասմիկ Արզումանյանի․ այդ անունը խորհրդանշում է ուժը, պայքարը, անմար լույսն ու կյանքի շարունակականությունը։
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը շնորհավորել է նորածնի մայրիկին՝ մաղթելով առողջություն, ուժ և տոկունություն՝ ընդգծելով, որ այս երեխայի ծնունդը ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ ժողովրդի համար կյանքի շարունակականության և ապագայի հանդեպ հավատքի խորհրդանիշ է։ Նա նշել է, որ հերոսների հիշատակը ապրում է նոր սերունդների մեջ, իսկ նրանց անունը կրող երեխաներն են մեր պետության վաղվա հուսալի սյուները։
Մանրամասները տեսնայութում՝ https://www.facebook.com/share/r/14UnggxHwzq/


