Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ֆոկուս խմբային քննարկումներ՝ Արմավիրի մարզում

12.02.2026

«Բի-Դի-Օ Ըդվայզորի» խորհրդատվական ընկերության փորձագետները Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» ներկայացուցիչների հետ հանդիպում են ունեցել Արմավիրի մարզպետի աշխատակազմի և համայնքային ներկայացուցիչնրի հետ՝ շահառու խմբերի հետ ֆոկուս խմբային քննարկումներ անցկացնելու նպատակով։

«Հայաստանի հարմարվողականության ֆինանսավորման ազգային մեխանիզմ» դրամաշնորհային ծրագրի «Մարզերի կլիմայական խոցելիության գնահատում, կլիմայի հարմարվողականության տարածաշրջանային հանձնաժողովների ձևավորում, տարածաշրջանային քաղաքականության շրջանակի մշակում» բաղադրիչի վերաբերյալ քննարկվել են շատ հարցեր, հնչել են տարբեր կարծիքներ, առաջարկություններ։ Հանդիպումն ամփոփվել է հարց ու պատասխանով։

Հանդիպումներ են եղել նաև Բաղրամյանի և Վաղարշապատի համայնքապետարաններում, կատարվել է խոցելի բնակավայրերի սոցիալական ազդեցության գնահատում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-12 15:26:21