Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հանդիպել են մարզի բնակիչներին

16.02.2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի շուրջ 100 բնակչի։

Հանդիպմանը մասնակցել են համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ։
️Քննարկման ընթացքում քաղաքացիները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրներն ու ներկայացրել առաջարկություններ։
Նախարարը և մարզպետը հանդես են եկել անհրաժեշտ պարզաբանումներով և արձագանքել բոլոր հարցադրումներին։

Առանձին թեմաների առնչությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ապահովելու դրանց հետագա ուսումնասիրությունը։

Բոլոր դիմողների տվյալները գրանցվել են՝ հետադարձ կապի պահպանման և ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում ⇒ https://www.facebook.com/share/r/1GEqmhqiCy/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-17 16:04:55