Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գիրք նվիրելու օրվա ջերմ ու լուսավոր խորհրդով՝ Արմավիր քաղաքում մարզպետ Վահրամ Խաչատրյանը համաքաղաքացիներին գրքեր է նվիրել

19.02.2026

Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը, Հայաստանի Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ հանրահռչակվել է գիրք նվիրելու տոն: Օրվա առթիվ մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի և Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ շրջել են Արմավիր քաղաքում և համաքաղաքացիներին գրքեր նվիրել։

Անակնկալ ու հաճելի պահերով լի այս նախաձեռնությունը վերածվեց իսկական գրական տոնի՝ ժպիտներ, շնորհավորանքներ և ջերմ զրույցներ ստեղծելով քաղաքի տարբեր հատվածներում։
Տոնական շրջայցի շրջանակում մարզային ու համայնքային ղեկավարությունն այցելել է նաև Արմավիրի մարզային գրադարան, որտեղ ծանոթացել են գրադարանի առկա ռեսուրսներին և ընթացիկ աշխատանքներին։
Գրադարանի տնօրեն Արևիկ Սարգսյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց ընթերցասրահներում։ Ներկայացվել են գրքային ֆոնդի համալրման գործընթացը, շենքային պայմանները և գրադարանում իրականացվող նորարարական ծրագրերը։

Օրվա խորհրդով պայմանավորված՝ մարզպետն ու համայնքների ղեկավարները գրքեր են նվիրել գրադարանին։
❗️Շնորհավորելով ներկաներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ Վահրամ Խաչատրյանն իր խոսքում ընդգծել է, որ գիրքը գիտելիքի, արժեքների և ինքնաճանաչման անփոխարինելի աղբյուր է։ Նա կարևորել է ընթերցանության դերը յուրաքանչյուրի կյանքում՝ նշելով, որ գիրքը սերունդներ կապող կամուրջ է, որը լուսավորում է միտքը և զորացնում հոգին։

Թող գիրքը մշտապես լինի մեր կյանքի ուղեկիցը, իսկ ընթերցանության հանդեպ սերը՝ մեր ամենօրյա տոնի շարունակությունը։

Մանրամասները՝ տեսանյութում ⇔ https://www.facebook.com/share/r/1BZ8GS2sfZ/
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-20 18:08:10