Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թումանյանական շնչով վերածնված գրադարանն իր դռները բացեց Գրիբոյեդովի միջնակարգ դպրոցում

19.02.2026

Արաքս համայնքի Գրիբոյեդովի միջնակարգ դպրոցում կայացավ գրադարանի վերաբացման և գրքի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառում, որը համախմբել էր համայնքի կրթական ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներին։

Միջոցառմանը մասնակցել են Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Սամսոն Սարգսյանը, Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, ոլորտային պատասխանատուներ և հյուրեր։

Դպրոցի լուսավոր ու վերանորոգված գրադարանը կյանքի է կոչվել դպրոցի նախկին շրջանավարտ Դավիթ Բաղրամյանի նվիրատվության շնորհիվ։
Դպրոցի տնօրեն Սաթենիկ Շահինյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին դպրոցի միջանցքներով, որտեղ նրանց դիմավորեցին թումանյանական հերոսները՝ ներկայացնելով դրվագներ մեծանուն գրողի հայտնի հեքիաթներից և ստեղծելով տոնական ու ջերմ մթնոլորտ։

Գրադարանում արդեն ներկաներին էին սպասում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին և նրա ընտանիքի անդամներին մարմնավորած շնորհալի աշակերտները։ Իրենց հուզիչ ու արտահայտիչ ներկայացմամբ նրանք փոխանցեցին Թումանյանի ստեղծագործական շունչն ու ոգին՝ միջոցառմանը հաղորդելով առանձնահատուկ խորհուրդ։

Փոխմարզպետ Արամ Գրիգորյանն իր խոսքում շնորհավորեց ներկաներին գրադարանի բացման, Գրքի տոնի և Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձի առթիվ՝ կարևորելով գրքի նկատմամբ սիրո ձևավորումը և ընթերցանության դերը սերունդների կրթության ու դաստիարակության գործում։ Նա ընդգծեց, որ նման նախաձեռնությունները նպաստում են գիտելիքի արժևորմանը և կրթական միջավայրի զարգացմանը մարզում։ 

Մանրամասները՝ տեսանյութում ⇒ https://www.facebook.com/share/r/1b8gHmcQ5i/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-20 18:08:10