Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆերիկի միջնակարգ դպրոցի սաները մեծ շուքով նշեցին Մայրենի լեզվի օրը

20.02.2026

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, Ֆերիկ համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանը և մի շարք հյուրեր մասնակցել են Ֆերիկ գյուղի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը՝ նվիրված Գիրք նվիրելու օրվան և Մայրենի լեզվի տոնին։

Միջոցառման շրջանակում աշակերտները բեմականացումների, ասմունքի և ներկայացումների միջոցով անդրադարձել են Հովհաննես Թումանյանի կենսագրությանը և ստեղծագործական ուղուն՝ նրա գրական ժառանգությունը ներկայացնելով հայերեն և եզդիերեն։ Ծրագիրը համադրել էր ազգային և մշակութային արժեքների կարևորության շեշտադրումը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԿՄՍ վարչության պետ Սոնյա Բուդաղյանն իրենց ելույթներում բարձր են գնահատել դպրոցի նախաձեռնողականությունը՝ կարևորելով նման միջոցառումների դերը երիտասարդ սերնդի կրթական և արժեքային դաստիարակության գործընթացում։ Նրանք շնորհակալություն են հայտնել տնօրենությանը, մանկավարժներին, ծնողներին և աշակերտներին՝ նվիրված և հետևողական աշխատանքի համար
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-20 18:08:10