Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 17 մլն 767,5 հազար ՀՀ դրամ
20.02.2026
2026 թվականի փետրվարի 19-ի նիստում Կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով Արմավիրի մարզպետի աշխատակազմին 17 մլն 767,5 հազար ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Նշված ծրագրի շրջանակում իրականացվել են Արաքս համայնքի Արաքս գյուղի Րաֆֆու փողոցի կենտրոնական ճանապարհի մայթեզրերի կառուցման և սալարկման աշխատանքները։ Ծրագրի արդյունքում կառուցվել և տուֆով սալարկվել է 470 գծամետր երկարությամբ մայթեզր։


