Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.03.2026

Սիրելի՛ հայրենակիցներ,
1990 թվականից սկսած մարտի 1-ը նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության միջազգային օր։

Հայաստանը տարածաշրջանում այն երկրներից է, որը, հաճախ անտեսանելի, բայց մշտապես բարձր մակարդակի վրա է պահում հանրության իրավագիտակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում։ Ես՝ ինքս, թե՛ որպես Հայաստանի քաղաքացի և թե՛ որպես պաշտոնատար անձ, ականատեսն եմ եղել պետության կողմից տարվող հետևողական աշխատանքին։
Այս օրը լրացուցիչ առիթ է ուշադրություն դարձնելու քաղաքացիական պաշտպանությանը՝ կայուն ու դիմացկուն ապագայի համար։

Քաղաքացիական պաշտպանությունը Հայաստանում ՆԳՆ փրկարար ծառայության իրավազորության ներքո է, ու ես ջերմությամբ շնորհավորում եմ Հայաստանի փրկարարներին օրվա առթիվ։
Նրանք, իրապես, մեր ժամանակների հերոսներն են, որոնց մասնագիտական որակյալ պատրաստվածության արդյունքում փրկվում են բազմաթիվ կյանքեր, իսկ օպերատիվ գործողությունների շնորհիվ մարվում են բազմաթիվ հրդեհներ։

Թող մեր փրկարարների պատասխանատու աշխատանքի արդյունքում մեր երկիրը շարունակի ունենալ օրինակելի քաղաքացիական պաշտպանության համակարգ։ Թող մեր փրկարարները մարդասիրական գործողությունները իրականացնեն ավելի մեծ նվիրվածությամբ ու պատասխանատվության բարձր զգացումով։

Եվ ուրեմն՝ բարի ծառայություն, պարոնա՛յք սպաներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-02 17:45:55