Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետի աշխատակազմում քննարկվել են բնապահպանական խնդիրներն ու դրանց կանխարգելման ուղղությամբ համագործակցության քայլերը

06.03.2026

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմում ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Վ. Գալոյանին և Լ. Լևոնյանին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՆԳՆ Արմավիրի մարզային ոստիկանության և փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, խոշորացված համայնքների ղեկավարներ, ՋՕԸ-ների տնօրեններ, ինչպես նաև ոլորտային պատասխանատուներ։

 Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային մի շարք կարևոր հարցերի։ Մասնավորապես՝ մթնոլորտային օդի աղտոտվածության, խոզանների և բուսական մնացորդների այրումների բացառման, աղբավայրերում և բաց տարածքներում թափոնների այրման կանխարգելման, մայրուղիների և ավտոճանապարհների հարակից տարածքներում կուտակված աղբի ու մետաղական ջարդոնի մաքրման աշխատանքների կազմակերպման, հողային ռեսուրսների նպատակային օգտագործման, ինչպես նաև ընդերքօգտագործման ոլորտում օրենսդրական պահանջների պահպանման հարցերին։

Քննարկման ավարտին ընդգծվել է համայնքների, իրավապահ մարմինների և վերահսկող կառույցների միջև համագործակցության առավել սերտացման կարևորությունը՝ դեպքերի արագ արձագանքման և համակարգված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով։ 

Մանրամասները տես՝ https://www.facebook.com/share/r/17TD8SbgFL/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-09 17:59:36