Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

08.03.2026

Սիրելի՛ տիկնայք,
Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց տոնի՝ մարտի 8-ի առթիվ։

Գարնան այս գեղեցիկ և խորհրդանշական օրն առիթ է արժևորելու հայ կնոջ դերը հայկական ընտանիքներում, հասարակական կյանքում և պետականության կայացման ճանապարհին։ Հայ կինը դարեր շարունակ եղել է ընտանիքի ամրության, սիրո ու հոգատարության խորհրդանիշը՝ պահպանելով ազգային արժեքներն ու դաստիարակելով արժանապատիվ սերունդներ։

Ձեր իմաստությունը, համբերությունն ու նվիրումն անգնահատելի ներդրում ունեն մեր հասարակության զարգացման և ամրապնդման գործում։ Դուք եք այն ուժը, որը լույս ու ջերմություն է բերում ընտանիքներ, ներշնչում հավատ ապագայի հանդեպ և ձևավորում վաղվա պատասխանատու քաղաքացիներին։

Եվ ուրեմն, այս հրաշալի օրը մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և անսպառ ընտանեկան ջերմություն։ Թող ձեր ներկայությունն ու ուժը շարունակեն լինել խաղաղության, ստեղծարարության և բարության այն աղբյուրը, որով հարստանում է մեր հայրենիքը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-09 17:59:36