Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը մասնակցել է բանաստեղծ և արձակագիր Ռաֆայել Սահակյանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը
10.03.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին, Գետաշենի միջնակարգ դպրոցում մասնակցել է բանաստեղծ և արձակագիր Ռաֆայել Սահակյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական ցերեկույթին։
Միջոցառմանը ներկա էին բանաստեղծի մտերիմ ընկերները, ընտանիքի անդամները, ուսուցիչներ, աշակերտներ և բազմաթիվ հյուրեր։
Դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը ներկայացրել է Ռաֆայել Սահակյանի գրական ուղին, անդրադարձել նրա ստեղծագործական գործունեությանը և հայկական գրականության մեջ ունեցած ավանդին։ Դպրոցի սաները իրենց երգով, ասմունքով ու պարային կատարումներով միջոցառմանը հաղորդել են ջերմ և տոնական մթնոլորտ։
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը շնորհավորել է Ռաֆայել Սահակյանին հոբելյանի առթիվ՝ մաղթելով նրան առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ և երկար տարիների ակտիվ գործունեություն։ Մարզպետը նաև հանձնել է հուշամեդալ, որը խորհրդանշում է բանաստեղծի անցած ստեղծագործական ուղին։
Ռաֆայել Սահակյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ներկաներին ջերմ վերաբերմունքի և հուզիչ պահերի համար՝ ընթերցելով իր ստեղծագործություններից։
Մանրամասները՝ տեսանյութում ⇒ https://www.facebook.com/share/r/17g4zFQecB/






