Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահրամ Խաչատրյանը Շենավանում ծանոթացել է դպրոցի պայմաններին և մանկապարտեզի կառուցման աշխատանքներին
10.03.2026
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Շենավան բնակավայրի վարչական ղեկավար Վարդգես Ալեքյանի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Շենավանի միջնակարգ դպրոց՝ տեղում ծանոթանալու շենքային պայմաններին և ուսումնական գործընթացի կազմակերպմանը։
Դպրոցում երկրորդ հերթով աշխատում և իրենց ուսումնառությունն են շարունակում նաև Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմն ու աշակերտները։
Դպրոցի տնօրեններն ու վարչատնտեսական մասի պատասխանատուները մարզպետին ներկայացրել են առկա խնդիրները։
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը զրուցել է պատասխանատուների հետ, լսել նրանց դիտարկումներն ու մտահոգությունները, տեղում ծանոթացել խնդիրներին։
Այնուհետև մարզպետն այցելել է նաև բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ, ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և զրուցել շինարարների հետ՝ իր խոսքում կարևորելով աշխատանքների որակի ապահովումն ու սահմանված ժամկետների պահպանումը։
Նշենք, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Շենավան բնակավայրում կառուցվում է նոր մանկապարտեզ, ինչպես նաև նախատեսվում է բարեկարգել հարակից տարածքը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 280 մլն 30 հազար ՀՀ դրամ, որի ֆինանսավորումն իրականացվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Կառուցվում է երկհարկանի մանկապարտեզ՝ 60 սանի համար, որի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 700 քմ։






