Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահրամ Խաչատրյանն եզդիական Ֆերիկ համայնքում էր
11.03.2026
Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիական բնակավայրում մարզպետ Վահրամ Խաչատրյանի այցը նշանավորվել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետության հոգատար վերաբերմունքը ընդգծելու անհրաժեշտությամբ:
Մարզպետին համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանը ներկայացրել է վերջին տարիներին եզդիական համայնքում իրականացված աշխատանքները, համայնքային զարգացման ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի սոցիալական և կրթական ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաև բնակիչներին հուզող մի շարք խնդիրներ։
Նշենք, որ 2025թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ֆերիկ համայնքի մշակույթի տան տարածքում կառուցվել է խաղահրապարակ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15,2 մլն ՀՀ դրամ՝ 45% կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ:
Համայնքում կառուցվում է նաև 1,5կմ երկարության ոռոգման համակարգ՝ 32,2 մլն ՀՀ դրամ արժեքով՝ 80% կառավարության և 20% համայնքի համաֆինանսավորմամբ:
Ծրագրի իրականացման արդյունքում կկառուցվի 1.5 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, որի արդյունքում կոռոգվի 200 հա հողատարածք։ Շահառուների թիվ՝ 98 տնային տնտեսություն։
Այցի շրջանակում մարզպետն այցելել է նաև Ֆերիկի Ռզալիե Օզմանյանի անվան միջնակարգ դպրոց, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, դպրոցի պայմաններին և զրուցել ուսուցիչների ու աշակերտների հետ։
Վահրամ Խաչատրյանը կարևորել է համայնքներում կրթական միջավայրի բարելավումը և ընդգծել, որ մարզպետի աշխատակազմը շարունակելու է աջակցել համայնքային զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։
Մանրամասները՝ տեսանյութում ⇒ https://www.facebook.com/share/v/1Hu7CgbPiv/








